ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին, աջակցում է Հայաստանի կառավարությանը համայնքային սոցիալական աշխատանքի կատարելագործման հարցերում՝ աշխատանքներ իրականացնելով թե՛ կենտրոնական, թե՛ համայնքային մակարդակներում։
Վերջերս Լոռու մարզ կատարած այցի ժամանակ դեսպան Թրեյսին այցելեց Թումանյան համայնք, որտեղ հանդիպեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար պ-ն Մխիթարյանին, համայնքի սոցիալական աշխատողին և սոցիալական ծրագրերի շահառու ընտանիքներին։ Դեսպանը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգներն ամերիկյան ժողովրդի աջակցությամբ կշարունակի օգնել Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված մեր տեղի գործընկերների ջանքերին։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կարդացեք նաև