Լրահոս
Օրվա լրահոսը

Անն Լինդեն կարևորել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գործակցությունը

Օգոստոս 31,2021 13:37

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունը կարևոր է՝ Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և զարգացում ապահովելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն անվտանգության հարցերով ամենամյա համաժողովում:

Լինդեն նշել է, որ 2020թ. ձեռք բերված կրակի դադարեցումը վերջ է դրել հայ-ադրբեջանական պատերազմին, և ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի այդ պահը՝ իր ջանքերը տարածաշրջանում վերականգնելու համար:

Լինդեն նշել է, որ շատ կարևոր է երկարաժամկետ լուծում գտնել եղած խնդիրներին:

Ընդգծելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը՝ Լինդեն ասել է, որ համագործակցության ոլորտները կարող են ներառել ենթակառուցվածքները, կապի և շրջակա միջավայրի հարցերը:

«Իմ հատուկ ներկայացուցիչը գործակցում է այդ երեք երկրների հետ, և մենք գնահատում ենք երեք երկրների կառուցողական մոտեցումը»,- ասել է Լինդեն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031