Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Իզոդրոմ» ՍՊԸ—ում ու հայտնաբերել, որ Ընկերության «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը ոռոգման սեզոնին իրականացրել է 11.278.656մխ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ:
Նաև կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները:
Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։
«Իզոդրոմ» ՍՊԸ-ի կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության արդյունքում շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 22.557.312 ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին