Սեպտեմբերի սկզբին՝ «Ծովի գավաթ» մրցույթից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի նավերը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում: Այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար դերծովակալ Սերգեյ Եկիմովը:
«Անմիջապես «Ծովի գավաթի» ավարտից հետո տեղի կունենան համատեղ զորավարժություններ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային նավատորմի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի ռազմածովային ուժերի նավերը: Մի քանի օր մենք կմշակենք համատեղ գործողություններ այստեղ՝ Կասպից ծովում»,- ասել է Եկիմովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ