Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Գյումրու ԲՀԿ կառույցի պատասխանատու Վարդևան Գրիգորյանը չի մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Վարդևան Գրիգորյանը՝ շեշտելով, որ դա իր անձնական որոշումն է։
«Չեմ մասնակցելու Գյումրու ՏԻՄ ընտրություններին ոչ մի կարգավիճակով՝ ո՛չ որպես քաղաքապետի, ո՛չ էլ որպես ավագանու անդամի թեկնածու, համամասնական ցուցակում չեմ ընդգրկվելու»,-ասաց Վարդևան Գրիգորյանը։
Թե ով կլինի ԲՀԿ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն, առայժմ շոշափվում է Գյումրու ավագանու նախկին անդամ Անդրանիկ Խաչատրյանի անունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ