Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին:
Ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում Խովաևը նշել է, որ իր այցը կրում է ճանաչողական բնույթ:
Բայրամովը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այն միջոցառումները, որոնք Ադրբեջանն իրականացնում է հետպատերազմյան փուլում, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորման հնարավորությունները՝ «հիմնած միջազգային իրավունքի սկզբունքների վրա»:
Բայրամովն ընդգծել է, որ «հակառակ կողմից ռևանշիստական դիրքորոշումը որևէ հեռանկար չունի», հետևաբար կարևոր է, որ «կողմերն օգտվեն համագործակցության համար ստեղծված հնարավորություններից»:
Կարդացեք նաև
Կողմերը կարծիքներ են փոխանակել եռակողմ համաձայնագրից բխող դրույթների իրականացման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ