«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության համապատասխան վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի ղեկավար Ս.Ս.-ի վերաբերյալ, որը 2007-2018թթ. ընթացքում նույն բաժնում որպես հավաքարար աշխատանքի է ձևակերպել իր մոտ ազգականին, որը, ըստ ոստիկանության տեղեկությունների, փաստացի չի ներկայացել աշխատանքի, սակայն նրա անունով այդ 11 տարիների ընթացքում դուրս է գրվել շուրջ 8.300.000 դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: