Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է. «Հրապարակ»

Օգոստոս 31,2021 11:29
orensgirq

Չնայած մոտ 500 համայնքներում լրացել է կամ շուտով լրանալու է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, եւ ենթադրվում էր, որ աշնանը պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է։ Խախտվել է 70-օրյա ժամկետը՝ ԸՕ 120 հոդվածի համաձայն, «Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է սահմանել հոկտեմբերի 17-ն ու նոյեմբերի 14-ը։

Հոկտեմբերի 17-ի համար մարզպետների որոշումները պետք է հրապարակվեին ոչ ուշ, քան մինչեւ 2021-ի օգոստոսի 8-ը։

Իսկ իշխանությունն ԸՕ-ն խախտել է, որպեսզի նախապես ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի եւ ընտրությունների ելքը կանխորոշի, իսկ քրեական գործեր հարուցի նախկին ղեկավարների նկատմամբ եւ վախեցնելով դուրս մղի ընտրապայքարից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031