Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։
Տեղեկացանք, որ աշնան ընտրություններին մասնակցելու պլաններ ունեն նաեւ արտախորհրդարանական ուժերը։
Օրինակ, Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը ձգտում է եթե ոչ համայնքապետեր, գոնե ավագանու անդամներ ունենալ։ Քննարկումների փուլում է նաեւ ԲՀԿ-ն։
Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հարցումներ անել մարզերում՝ հասկանալու համար, թե ովքեր շանս ունեն համայնքապետ դառնալու, ըստ այդմ էլ կկազմվեն ԲՀԿ համամասնական ցուցակները։ Առայժմ միայն երկու տարածքում ունեն մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում եւ Լոռիում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: