Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հնարավորություն է ստանում ցանկացած պահի փակել ՀՀ ռազմավարական ճանապարհները. ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը. «Փաստ»

Օգոստոս 31,2021 10:54

Առաջին հայացքից տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը կարող է բացառապես դրական գործընթաց թվալ այն կոնտեքստում, թե վերջապես Հայաստանը հնարավորություն կստանա անկաշկանդ մասնակցություն ունենալ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։ Ճիշտ է՝ շատ կարևոր է Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային հաղորդակցության ուղիներին, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչ պայմաններով է տեղի ունենում այն, քանի որ իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը։ Խնդիրն այն է, որ կապիտուլյացիոն պարտության արդյունքում ստեղծված նոր իրականության պայմաններում Ադրբեջանը հնարավորություն է ստանում ցանկացած պահի փակել Հայաստանի ռազմավարական ճանապարհները։

Ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածի փակումը դրա վառ օրինակն էր։ Իսկ այդ ճանապարհով անցնում է Իրան-Հայաստան միջպետական հաղորդակցությունը։ Առավել լայն իմաստով Գորիս-Կապան ավտոմայրուղին կապում է Իրանը Վրաստանի հետ։ Ճիշտ է՝ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց բացեցին այս ճանապարհը, բայց դա դեռ չի նշանակում, որ նորից ինչ-որ պատրվակ չեն գտնի ու ճանապարհը չեն փակի՝ խնդիրներ ստեղծելով հաղորդակցության համար։ Չհաշված, որ տրանզիտիվ առումով առավել լուրջ վտանգներ կստեղծվեն, եթե ադրբեջանական «անկլավների» հարցը նորից բարձրանա։

Հաշվի առնելով, որ դրանք գտնվում են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հաղորդակցային հանգույցների շուրջ, ապա Ադրբեջանը դրանց միջոցով կարող է հնարավորություն ստանալ վերահսկել ու ցանկացած ժամանակ փակել այս անգամ արդեն Հայաստանից Վրաստան գնացող ուղիները։ Իսկ այսպիսի ռիսկերը կարող են շատ լուրջ հարված լինել մեր տնտեսության համար։ Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիների անապահովությունը՝ Իրանն ու Վրաստանը կարող են ուղղակի շահագրգռված չլինել, որ տարանցիկ բեռները Հայաստանով անցնեն։ Իսկ այն պնդումները, թե Հայաստանն էլ կարող է իր բեռնափոխադրումները կատարել Ադրբեջանի տարածքով, հիմնավորված չեն, քանի որ այդ բեռնափոխադրումների անվտանգության մասով որևէ միջազգային երաշխիք չկա։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031