Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն բացահայտել է տրանսպորտային միջոցների տեխզննության բնագավառում կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ

Օգոստոս 30,2021 20:40

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու դեպքեր: Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության բնագավառում լիցենզավորված երկու սահմանափակ պատասխանատվության ընկերությունների ղեկավարները պետական բյուջեի եկամուտ համարվող տեխնիկական զննության կայանին չտրամադրված տեխնիկական կտրոնների 2-րդ հատվածների առկայության պայմաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց տրամադրվող գումարները խաբեության եղանակով հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի բազմաթիվ բնակիչներին ավտոմեքենայի գազալիցքավորման կտրոններ և գումարներ տրամադրելով կամ այլ եղանակով շահագրգռելով, նրանցից ստացել են բանկի կողմից ավտոմեքենայի տիրապետողին տրված տեխնիկական կտրոնի 2-րդ հատվածները և փաստացի չիրականացնելով ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման» կարգով սահմանված ավտոմեքենաների տեխնիկական զննությունը, սակայն դրանք ներկայացնելով պետական լիազորված մարմնին՝ իբրև տեխնիկական զննություն անցած ավտոմեքենաների կտրոններ, որպես տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված վճար` ՀՀ պետական բյուջեից խարդախությամբ հափշտակել են մի դեպքում՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 92,876,000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ դեպքում՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 5,353,000 ՀՀ դրամ:

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր»,- հայտնում են ԱԱԾ-ից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031