Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում ևս կորոնավիրուսի թվերն աճել են․ Գյումրի Բ/Կ-ում վերաբացվեց քովիդի բաժանմունքը

Օգոստոս 30,2021 19:55

Գյումրի բժշկական կենտրոնում վերաբացվել է կորոնավիրուսի բաժանմունքը։ Այնտեղ այս պահին բուժվում են 54 հիվանդներ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններից՝ Շիրակի մարզից, Լոռուց, Տավուշից։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանն էլ  նշեց, որ  հանրապետության մասշտաբով թվերն աճել են, Շիրակի մարզում էլ  որոշակի աճ կա։

Լեյլի Ասլանյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզում ամբուլատոր բուժվողների թիվը 100 է, իսկ  Գյումրի Բ/Կ-ի ստացիոնար բաժանմունքում բուժվում են 54 հոգի, որից 21-ը Շիրակի մարզից են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031