Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մեկ միլիարդ դրամ լրացուցիչ գումար պետբյուջեից՝ Շիրակի 30 տարի շարունակ քարուքանդ եղած ճանապարհները վերանորոգելու համար

Օգոստոս 30,2021 17:50

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է մի քանի շինհրապարակներ՝ տեղում հետևելու մարզում ընթացող ճանապարհաշինության ընթացքին։

Մարզպետը եղել է «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4-րդ կիլոմետր հատվածում, որն արդեն ավարտման փուլում է։ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ, թեև պետբյուջեից գումար չէր նախատեսվել այդ ճանապարհահատվածի վերանորոգման համար, սակայն կարողացել են խնդրի կարգավորման համար լրացուցիչ միջոցներ խնդրել։

Նա եղել է նաև Ղարիբջանյան գյուղում՝ հետևելով «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։

«Այս տարի Շիրակի մարզում պետական միջոցների հաշվին ճանապարհաշինական լայնածավալ աշխատանք է իրականացվում, մինչև տարվա վերջ ամբողջ մարզում մոտավորապես 65 կիլոմետրի չափ մենք ասֆալտապատ ճանապարհ կունենանք»,-լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը։
Լինելով Ոսկեհասկ համայնքի հատվածում, որտեղ կառավարության միջոցներով չորս կիլոմետր երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, մարզպետն ասել է․ «Գյուղացիները կփաստեն, որ երկար՝ 30 և ավել տարիներ, այս ճանապարհն ասֆալտապատ չի եղել, և Ախուրիկ ու Ոսկեհասկ համայնքների բնակիչները շատ մեծ դժվարությամբ են հասել և շատ մեծ ժամանակ են ծախսել։ Ինքս մի քանի անգամ Ոսկեհասկ այցելելու տարբեր առիթների ժամանակ Ոսկեհասկից մինչև Գյումրի մոտ 1,5-2 կիլոմետր ընկած հատվածը անցնում էինք 20-30 րոպեում, իսկ հիմա արդեն մի քանի րոպեների հարց է։

Մինչ այդ եղանք Ղարիբջանյան գյուղում, Իսահակյան-Ղարիբջանյանի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին հետևեցինք, մոտավորապես 2,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգվում, և այս երկու ծրագրերն իրականում դուրս էին մնացել կառավարության ծրագրերից, դուրս էին մնացել, որովհետև միջոցներ չէին նախատեսվել, բայց կարողացանք խոսել կառավարության հետ, և երկու ծրագրերի համար մեկ միլիարդ դրամի լրացուցիչ, հավելյալ ճանապարհաշինական աշխատանքներ ունեցանք մենք Շիրակի մարզում»,-ասաց մարզպետը։

Նա մանրամասնել է, որ ավտոճանապարհները հանրապետական նշանակության են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031