Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում էր նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ:
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Քննարկման ավարտին որոշվեց՝ ձեւավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ զինծառայողների հարազատները:
Ազգային ժողով