Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական հայտարարությունը՝ նույն հանցագործության մասին. Սասուն Գևորգյան

Օգոստոս 30,2021 16:09

ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ պարոն Գ․Գ․ Մադոյանին

Սույն թվականի օգոստոսի 9-ին դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հայտարարությունով։ Նույնը վերատպվել է այստեղ:

Դիտումների ընդհանուր թիվը՝ 10000-ից ավել։ Խոսքը օգոստոսի 1-ից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հովհաննես Հովհաննիսյանի 2020 թ. փետրվարի 05-ին, ժամը 14։00-ի սահմաններում, ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի 068 մասնագիտական խորհրդում պաշտպանած դոկտորական թեզում տեղի գտած կոպիտ խախտումների մասին էր։ Բացատրել էի խախտումները և նշել իմ բազմաթիվ թերթային հոդվածներ և հարցազրույցներ այդ թեմայով։ Օրինակ՝ aravot.am կամ aravot.am/2021/05/13/1190788/, որտեղ պարզ և հասկանալի, գունավոր նկարներով բացատրում եմ գործած հանցանքը։

Իմ դիմումին հետևեց էլ․ դիմումների կայքում դրված «ձեր դիմումի ընթացքն ավարտված է» հաղորդագրությունը։ Իմ լրացուցիչ նամակին, որով խնդրում էի պարզաբանել, թե ինչ է նշանակում «ավարտված է», օգոստոսի 25-ին ստացա նամակ՝ ստորագրված օգոստոսի 12-ի ամսաթվով, ահա այն՝

Որտեղ նշված է, որ (մեջբերում եմ). «Ձեր դիմումով հայտնած տեղեկությունները չեն պարունակում կոնկրետ հանցագործության  տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարած հանցագործության մասին տեղեկատվություն։ Ուստի, եթե ունեք կոնկրետ փաստեր, այլ ոչ թե ենթադրություններ․․․»:

Լավ հասկանալով ՀՀ դատախազության զբաղվածության աստիճանը, հասկանալով, որ իմ հոդվածների վրա հղումները կարդալու ժամանակ չունեք (հակառակ դեպքում, գունավոր նկարներով բացատրությունը չհասկանալը՝ որպես կոնկրետ հանցագործություն, մի քիչ տարօրինակ կլիներ), կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը։

Նորից բացատրում եմ՝ խախտելով «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի»-ի 10-րդ կետը», Հովհաննես Հովհաննիսյանը ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան և ՀՀ բյուջեից ստանում է 50000 դրամ ամենամսյա հավելավճար, ինչ նրան չի հասնում։ Եվ հերթական անգամ նկարներով բացատրում եմ կոնկրետ հանցագործությունը։ Խոսքը չի գնում գիտական արժեքի մասին, պարզապես տարրական թվաբանություն է։ Ահա դոկտորականի վերնագիրը՝ այստեղ հանցանք չկա․
Ահա գիտական հոդվածները, որոնք ներառված են դոկտորական թեզի սեղմագրի մեջ՝

Կարմիրով և կապույտով հատուկ նշված են այն աշխատանքները, որոնք ըստ «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի չեն կարող ընդունվել պաշտպանության։ Այսինքն, գիտական հոդվածների թիվը ոչ թե 14 է, այլ 14-8=6։

6 հոդվածով դոկտորական չեն պաշտպանում, դրանում կարող եք համոզվել՝ դիմելով ԲՈԿ։ Որպեսզի հեշտացնեմ ձեր աշխատանքը, ևս մի քանի նկար՝ արդեն ԲՈԿ ամսագրերի ցուցակից, որոնք ցույց են տալիս, որ «Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք»-ը ընդհանրապես մտած չէ ԲՈԿ ցուցակում՝


Տես միակ «տեղեկագիրք»-ը և «աստվածաբանություն» պարունակող բառը։

Հաջորդ նկարը վերաբերում է հոդվածների ժողովածուի՝

Ըստ ԲՈԿ կանոնակարգի, պաշտպանության են ընդունվում միայն 2021,2017-2018 և 2015 թթ․ տպագրված աշխատանքները։ Հայցորդը տպագրվել է 2012 և 2013 թթ․՝ ինչում կարելի է համոզվել պարզապես նայելով վերը նշված նկարներին։ Հուսով եմ, ես իմ քաղաքացիական պարտքը կատարեցի, հստակ նկարագրելով հանցագործության փաստը։

Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է աշխատանք դոկտորական պաշտպանելու համար՝ խախտելով ակնհայտ բաներ։ Թե ինչպես է դա նրան հաջողվել շրջանցել ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի 068 մասնագիտական խորհրդի և ԲՈԿ ստուգումները՝ ես գնահատական չեմ տալիս, դա քննչական մարմինների գործն է։

Բայց, որ նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան կոպիտ խախտումներվ՝ դա ակնհայտ է։ Եվ ապօրինաբար տիրանալով այդ բարձր գիտական աստիճանին, ՀՀ բյուջեից ստանալ 50000 դրամ հավելավճար՝ ակնհայտ հանցագործություն է։

ՀՀ հպարտ քաղաքացի` Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ (Թայվանից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն Կարապետյան says:

    Անվիճելի փաստեր են, որոնք վկայում են, որ դոկտորական գիտական աստիճանի շնորհումն առնվազն անբարոյականություն է, եթե ոչ կոռուպցիա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031