Aimchess US Rapid շախմատի օնլայն մրցաշարում տասը տուրից հետո առաջատարը ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևն է՝ 7,5 միավորով: Նրանից կես միավոր պակաս ունեն Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Այնուհետեւ գալիս են Մամեդյարովը, Սոն, Ֆիրուջան, Դուդան, Գիրին, Նարոդիցկին, Վաշյե-Լագրավը, Դոմինգեսը, Վիդիթը, Վան Ֆորեսթը, Լը Կուենգ Լյեմը, Հանսենը եւ Լիանգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ