Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի սահմանահատման արգելքը

Օգոստոս 30,2021 15:01

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր դատախազության բողոքն ընդդեմ  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի կարճման։

Մինչ բողոքների քննությանն անցնելը փաստաբան Միհրան Պողոսյանի դիմումը քննվեց, որով փաստաբանը խնդրեց վերացնել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը։

Փաստաբանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի եւ մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, հետեւաբար, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ վերացվել է։ Սակայն, ինչպես փաստաբանն ասաց, Յուրի Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը շարունակում է սահմանափակված մնալ։

Դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարեց այս  դիմումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031