Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում խաղացված չորս տուրում տարել է նույնքան հաղթանակ եւ 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր 5-րդ տուրում Ռոբերտը սեւերով խաղալու է ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ:
Մեր մյուս գրոսմայստերներից Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով 7-րդն է, Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը ունեն 3,0, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 2,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ