Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի իրավաբան, պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ և իր խորին ցավակցությունները հայտնել նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու սաներին:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Տարիել Բարսեղյանը նշանակալի վաստակ և ներդրում է ունեցել Հայաստանի պետական իրավական համակարգի, իրավագիտության, իրավակիրառ պրակտիկայի զարգացման մեջ: Անգնահատելի է Տարիել Բարսեղյանի ծանրակշիռ ավանդը նաև բարձրակարգ իրավաբանական կադրերի պատրաստման գործում: Ջերմությամբ եմ հիշում մեր համատեղ դասախոսական աշխատանքի տարիները Երևանի պետական համալսարանում
Որպես աշխատանքային գործունեության և մարդկային փոխհարաբերությունների ուղենիշներ՝ Տարիել Բարսեղյանի համար առաջնային էին սկզբունքայնությունն ու պատասխանատվությունը, հարգանքն ու լայնախոհությունը. մարդկային այս բարձր որակներն էր պատգամում իր ուսանողներին ու սաներին, ընկերներին ու գործընկերներին»։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ