Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում՝ կարգադրելով «համարժեք պատասխան» տալ «հայկական կողմի սադրանքներին»:
Վերլուծելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորամիավորումը՝ Հասանովը կարգադրել է «անհապաղ համարժեք պատասխան տալ հակառակ կողմի սադրիչ գործողություններին»:
Ադրբեջանցի նախարարը կարևորել է նաև անվտանգության կանոնների և ընդհանուր առմամբ կարգուկանոնի ապահովումը, հրահանգել ուշադրություն դարձնել նյութատեխնիկական վերազինման, անձնակազմի մարտական պատրաստվածության հարցերին, հստակեցնել մարտական պլանները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ