Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր տեղի ունեցավ սահմանամերձ ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացման արարողությունը, որոնք կազմակերպում է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում): Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզի ոստիկանապետ, գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ, գնդապետ Արա Դավթյանը:
Ալեքսանդր Մամիկոնյանը ընդգծել է միջոցառման կարևորությունը Հայաստանի այս ռազմավարական կարևորության տարածաշրջանի համար:
«Մեր ոստիկանությունը նման դասընթացների կարիք ունի: Շատ կարևոր է բարձրացնել ոստիկանների գիտելիքների մակարդակը, տալ նրանց ռուսերեն ավելի խորը սովորելու հնարավորություն, որպեսզի նրանք ազատ շփվեն», – ասաց Սյունիքի ոստիկանապետը:
Երևանում Ռուսական տան Սյունիքում նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը՝ որպես դասընթացների ղեկավար, իր հերթին, նշեց ոչ միայն այս նախաձեռնության իրականացման կարևորությունը, այլև անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
«Ոստիկանության աշխատակիցները պետք է շփվեն նաև ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, ուստի ռուսաց լեզվի իմացությունը էական նշանակություն ունի», – ասաց Լյուդմիլա Աղախանյանը:
Ավելի վաղ Հայաստանի ոստիկանության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Արաբյանն արդեն հայտնել էր Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) հետ համագործակցության ակտիվացման մասին:
«Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը կազմակերպում է ռուսաց լեզվի դասընթացներ ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերի ոստիկանության աշխատակիցների համար: Սա ռուսաց լեզվի առաջին դասընթացները չեն, և հուսամ՝ ոչ էլ վերջինը: Քաջ հայտնի է, որ գիտելիքը ուժ է, իսկ լեզուների իմացությունը` հզորություն: Հետևաբար, ՀՀ ոստիկանության ղեկավարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությանը և անձամբ դրա ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին` ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար։ Վստահեցնում եմ, որ ՀՀ ոստիկանությունը կշարունակի աջակցել Հայաստանում բոլոր հնարավոր կրթական ծրագրերին », – ասել է Ալեքսանդր Արաբյանը:
Հիշեցնենք, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը ավելի վաղ նշել էր, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզին, և Ռոսսոտրուդնիչեստվոն ամեն կերպ կաջակցի Երևանում Ռուսական տան այս տարածաշրջանին նվիրված նախագծերին:
Երևանում Ռուսական տուն