Թուրքական Baykar Makina ընկերությունն առաջիկա տարիներին հայրենական արտադրության անօդաչու ռազմական ինքնաթիռ կարտադրի: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի օդուժին առաջին հարվածային Bayraktar Akıncı անօդաչուն հանձնելու արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ նոր անօդաչուի մշակման համար կպահանջվի չորս տարի: Այն կկարողանա զորքերի համար զենք և զինամթերք տեղափոխել ավելի մեծ հեռավորության վրա: Այս պահին նոր ինքնաթիռը գտնվում է նախապատրաստման և նախագծման փուլում:
«Bayraktar TB3-ը կլինի ավելի խոշոր, քան այս պահին շահագործվող TB2 մոդելը և կկարողանա իջնել ռազմանավի վրա և թռչել նավի վրայից: TB3-ի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թ.-ին»,- ասել է Բայրաքթարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ