Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հացադուլավորը խնդրեց չգրել իր մասին

Օգոստոս 30,2021 13:00

Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարել 56-ամյա Արսեն Սարգսյանը («Ինչու է 90-ականների կամավորականը հացադուլ հայտարարել»):

Տեղեկացրել էինք, որ նա անօթեւան է դարձել այն ժամանակից սկսած, երբ սեփականության իրավունքով Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում պատկանող գյուղի բնակելի տունը ճանաչվել է վթարային՝ չորրորդ կարգի:

Որդին կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, սակայն նույնպես, ինչպես հայրը, քույրն իր երկու անչափահաս երեխաներով, մայրը, հայտնվել են անօթեւանության կարգավիճակում: Դիմել է վարչապետի հետ հանդիպելու համար, ասել են՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպման օրեր չունի: Սպառնացել էր, թե կգնա կառավարության ամառանոց:

Խոստացել էինք գրել նրա բողոքը, պատմությունը, մեր տրամադրության տակ էին արդեն ՀՀ պաշտպանության նախարարության, կառավարության քամահրական պատասխանները, նրա բնակելի տան տեխնիկական վիճակի եւ սեյսմիկ խոցելիության աստիճանի մասին ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանման եզրակացությունը, ԵԿՄ-ի՝ նրա պատերազմի մասնակից լինելու մասին նկարները, փաստաթղթերը: Երեկ անսպասելի հացադուլը դադարեցնելով՝ նա եկել էր խմբագրություն՝ խնդրելով չգրել, ասելով. «Ընկերս՝ Դավիթ Սանասարյանը, մոտեցել է, խոստացել, որ կօգնի»: Բայց հացադուլի նա մեկ անգամ չէր դիմել, եւ հետեւաբար, ինչ-որ մի բան կատարվել էր:

Սա առաջին դեպքը չէ, երբ անոնս ենք տալիս որեւէ բան մեկ օր առաջ տպագրելուց առաջ, արդյունքում, բողոքաբեր կողմին «սուտ խոստում» տալով՝ խաբում են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031