Մեկնարկել է Aimchess US Rapid օնլայն մրցաշարը, որը Meltwater Champions Chess Tour-ի փուլ է:
Մասնակցում են 16 ուժեղագույն գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Վլադիսլավ Արտեմյեվ, Լենյեր Դոմինգես, Ուեսլի Սո, Ալիռեզա Ֆիրուջա, Շախրիյար Մամեդյարով, Անիշ Գիրի, Դանիել Նարոդիցկի, Սանտոշ Վիդիթ, Լե Կուենգ Լյեմ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Վան Ֆորեսթ, Աոնդեր Լյանգ, Էրիկ Հանսեն, Յան-Կշիշտոֆ Դուդա:
Շախմատիստները շրջանային մրցակարգով կխաղան արագ շախմատի կանոններով, որի արդյունքով ութ լավագույնները միմյանց դեմ կպայքարեն նոկաուտ համակարգով:
Մեկնարկային օրը խաղացված հինգ տուրից հետո միանձնյա առաջատարը 4,0 միավորով Լեւոն Արոնյանն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ