Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Կայացել է երեք տուր, որի ավարտից հետո առանց միավորների կորստի պայքարը շարունակում են յոթ գրոսմայստերներ, որոնցից երկուսը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը:
Մեր մյուս շախմատիստները՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, տարել են մեկական հաղթանակ եւ երկուական ոչ-ոքի են արել:
Առաջնության արդյունքներով 23 ուժեղագույնները տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր կստանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ