ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ VAR համակարգը կկիրառվի Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ մրցափուլից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:
Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմելու VAR համակարգի օգնությանը:
Այդ կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ֆուտբոլի ակադեմիա էր այցելել ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը: Նպատակն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին VAR համակարգի կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելն էր:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում