Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններում Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները

Օգոստոս 28,2021 13:05

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային շրջայցերը:

Այս անգամ Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններ:

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում վերջերս, ԲԴԽ որոշմամբ, Սնանկության գործերով դատարանի երկու դատավորի նստավայր է սահմանվել: Այստեղ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները, որոնք առավելապես վերաբերում էին տեխնիկական և գույքային պարագաներով համալրմանը:

Իրավիճակն այլ էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում. շենքն անմխիթար վիճակում էր գտնվում, դատական կարգադրիչների ծառայության իրականացման համար պայմաններ բացարձակապես չկային: «Այս մարզում ամենախայտառակ վիճակը Սիսիանի դատարանի շենքի խնդիրն է, բայց այդտեղ այդ շենքը վերանորոգելը, կահույք փոխելը իմաստ չունի, որովհետև շատ սուղ շենքային պայմաններ ունի: Դատական կարգադիրչները, թող ներեն ինձ, բայց ձերբակալման խուցը շատ ավելի լավ է, քան թե կարգադրիչների սենյակը:

Մեր հույսը ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող դիմացի շենքն է, որտեղից, եթե մենք 500 մետր վերցնենք, վերանորոգենք, ինձ թվում է Սիսիանի շենքի համար բավական է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շենքային պայմանները բարվոք էին, աշխատակիցներն ունեին որոշ տեխնիկական և գույքային պարագաների համալրման անհրաժեշտություն:

Մարզային հանդիպումն ամփոփվեց Սյունիքի մարզկետրոնում՝ Կապան քաղաքի դատարանում: Գագիկ Ջհանգիրյանը դատարանի աշխատակազմին տեղեկացրեց դատական համակարգում սպասվող բարեփոխումների, ձեռնարկվող միջոցառումների մասին։

Դատարանի աշխատակազմից Խորհրդի նախագահի պաշտոնակատարին տեղեկացրին, որ ունեն շենքի տանիքի վերանորոգման և աշխատակիցների հաստիքների ավելացման խնդիր:

Գագիկ Ջհանգիրյանը, կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, խոստացավ, որ Սյունիքի մարզի դատարանի խնդիրները կլուծվեն ամենասեղմ ժամկետներում. «Խոստանում եմ ձեզ, որ ԲԴԽ-ն Սյունիքի Առաջին ատյանի դատարանի նկատմամբ կցուցաբերի գերուշադրություն՝ ձեր բոլոր խնդիրների լուծման առումով»,- եզրափակեց Խորհրդի նախագահի պաշտոնակատարը:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031