Իսլանդիայի մայրաքաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երկրորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող հինգ գրոսմայստերներից երկուական հաղթանակ տարել են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, որոնք տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակը գլխավորող 21 առաջատարների շարքում:
Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 1,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ