Հայաստանում գոյություն ունեցող ճգնաժամը, որը, ցավոք, սպառնում է նաեւ մեր անվտանգությանը, կարծում եմ, համընդհանուր ճգնաժամի մասնավոր արտահայտությունն է: Դրա դրսեւորումները բազմաթիվ են՝ սկսած աշխարհի տարբեր հատվածներում բռնկվող ռազմական կոնֆլիկտներից, եւ վերջացրած՝ տարբեր երկրներում (այդ թվում Հայաստանում) կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ համոզիչ արդյունքներով: Եվ այդ ամենն ուղեկցվում է մարդկանց ուղեղները լվալու աննախադեպ, կասեի անգամ՝ տիեզերական մասշտաբներով, ինչպես նաեւ՝ համերաշխությանը, համագործակցությանը խոչընդոտելուն, հասարակությունները բզկտելուն ուղղված նպատակաուղղված ջանքերով:
Ինչպես էր 20-րդ դարի ավտորիտար եւ տոտալիտար երկրներում իրականցվում գրաքննությունը: Շատ պարզ. այն լրատվամիջոցները, որոնց հայտնած տեղեկություններն ու կարծիքները հակասում էին «կուսակցության գլխավոր գծին», պարզապես արգելվում էին, հետապնդվում էին եւ այլն: Հիմա էլ կան այդպիսի երկրներ, որտեղ կիրառվում են այդ հնացած գործիքները: Բայց սոցիալական ցանցերի դարում դրանք, մեծ հաշվով, արդյունավետ չեն:
Այսօր գործում են գրաքննության բոլորովին այլ միջոցներ: Փորձեմ նկարագրել այն սխեման, թե ինչպես են հիմա մարդկանց փորձում լռեցնել: Աշխարհի սոցցանցերում ամեն վայրկյան, կասեի անգամ՝ ամեն միլիվայրկյան ի հայտ են գալիս մարդիկ կամ խմբեր, որոնք «արգելում են» քննարկել այս կամ թեման կամ արտահայտել այս կամ այն կարծիքը, նաեւ պահանջում են պատժել տվյալ թեման կամ կարծիքը բարձրաձայնողին: «Փաստարկները» մոտավորապես հետեւյալն են. «Ինձ համար տհաճ է այս քննարկումը, դա վիրավորում է իմ զգացմունքները. անպարկեշտ է, տգեղ է, ապազգային է, անմարդկային է նման բաների մասին խոսելը: Անմիջապես վե՛րջ տվեք: Թե չէ մենք քեզ կգամենք անարգանքի սյանը: Կասենք, որ դու թուրք ես, սերժական ես, նիկոլական ես, մասոն ես, սորոսական ես, հոմոֆոբ ես կամ միասեռական»: Հաշվարկն այն է, որ եթե նման՝ գրաքննություն սահմանող մեկնաբանությունները 100-ն են կամ 1000-ը, եթե դրանց «լայքերն» ու «սրտիկները» 1000-ն են կամ 10 000-ը, ապա այդ թեմայով խոսացողը կահաբեկվի, կվախենա «ժողովրդի դատաստանից» եւ կլռի: Եվ դա իսկապես տեղի է ունենում: Այդպիսով քննարկվող թեմաների եւ արտահայտած կարծիքների շրջանակը խիստ սահմանափակվում է:
Այդ նորօրյա գրաքննության գործիքներն են՝ պոպուլիզմը, «պոլիտկոռեկտությունը», ինքնության արհեստական խմբերի ձեւավորումը (երբ ես, օրինակ, ասում եմ, որ ազգը բաժանվում է հանուն ինչ-որ լավ բանի պայքարողների եւ ազգային տականքի), ինչպես նաեւ՝ այն, ինչ անգլերեն կոչվում է cancel culture՝ մերժման, չեղարկման մշակույթ: Պարզապես թվարկում եմ դրանք՝ մանրամասները թողնելով առաջիկա վերլուծության համար:
Կարդացեք նաև
Իսկ այստեղ պարզապես արձանագրեմ, որ հասարակության մեջ միասնականություն եւ համերաշխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե բոլոր խնդիրներն ազատ եւ անարգել քննարկվում են: Եվ ոչ ոք ոչ մեկի «բերնին չի գալիս»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բջջային հեռախոսից օգտվելու համար մեզ այդ խելոք հեռախոսի էլեկտրոնիկայի խորը գիտելիքներ պետք չեն, որից գլուխ են հանում միայն էլեկտրոնիկայի փորձառու մասնագետները, նմանապես, մեր ժողովուրդը ազգ դառնալու ճանապարհին արդիական խելոք պետությունից օգտվելու հնարավորություն պետք է ունենա, բայց դրա համար խորը իրավաբանական գիտելիքների անհրաժեշտություն չկա, պետությունից օգտվելը նույնքան պարզ եւ միաժամանակ հզոր միջոց պետք է լինի, ինչ խելոք հեռախոսից օգտվելը: Երբ մեր երկրի եւ երկրագնդի ծրագրավորողները ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների եւ այլ արարողական գիտությունների ներկայացուցիչների հետ միասին ստեղծեն այնպիսի իրավաբանական սխեմաներ, որով խելոք պետությունը կաշխատացվի եւ հասանելի կլինի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես խելոք հեռախոսը, մենք կունենանք արդյունավետ զարգացող պետական կառույցներ: Իսկ այսօրվա օրենքները հասկանալու համար, էլ չեմ ասում դրանցից օգտվելու համար, պետք է ունենալ խորը իրավաբանական գիտելիքներ, որին տիրապետում են միայն փորձառու փաստաբանները, նույնն է թե բջջային հեռախոսից օգտվելու համար ստիպված լինեինք ամեն անգամ դիմել էլետրոնիկայի խորը գիտելիքներ ունեցող թանկագին ինժեներ ՝փաստաբանին՝:
Այսօրվա պետական սխեման արդեն հնացած է եւ անարդյունավետ, մեր արտախորհրդարանական ուժերը թող իրենք իրենց մեջ ստեղծեն խելոք պետության սխեմա եւ հասանելի դառնան ժողովրդին: Կարելի է սկսել սեփական արբանյակային հեռուստատեսություն ստեղծելով, որը պետք է դառնա մրցակից մոնոպոլ պետական հեռուստատեսությանը եւ կրթական եւ դաստիարակչական հաղորդումներ վարի ժողովրդի համար:
Մեր թշնամիները կերակրում են մեր միջի չար գայլին, իսկ բարի գայլին կերակրում են մեր իսկական հայերը՝ մեր իսկական հերոսները, մեր իսկական մտավորականները, մեր իսկական հոգեւորականները եւ պարզապես բարի հայերը:
Ինչու՞ է անհրաժեշտ գրաքննությունը, եթե չկա միտք, մտքի իմաստ, նպատակ և հավանական հետևանք:
Կանաչ ակնոցները և բնական ռեֆլեքսները բավարար են նախիրի կամ հոտի համար:
Քաղաքակրթության սկիզբը անասնապահությունն է:
Շատ ճիշտ միտք է, ովքե՞ր են հիմնականում անասնապահ ժողովուրդները՝ դրանք քոչվոր ժողովուրդներն են՝ ով ոչխար, ով ուղտ է պահում, իսկ օտար ժողովուրդներին որպես անասուն ընկալող քոչվորը նույն ձեւով է վերաբերվում օտար ժողովուրդներին, որոնց կարողանում է արածացնել կանաչ փողի արոտավայրերում, մեր անասունները մարդկանց կերան, անասուններ բոլոր երկրների, խելքի եկե՛ք, որն անհավանական է, այնպես որ մարդիկ էլ պետք է սկսեն անասուն պահեն, թող սկսեն մեր անասուններից, հետո կանցնեն մյուս ժողովուրդների անասուններին մարդ դարձնելու գործընթացը, անասունը՝ դա մարդու հիվանդություններից է, որը բժիշկների բուժման՝ անասունից մարդ դարձնելու կարիք ունի: