mediapoint.am. Մի քանի օր հետո կսկսվի ուսումնական նոր տարին․ ազերիների կողմից շրջափակված Որոտան գյուղի դպրոցականները կոշիկ, հագուստ, գրենական պիտույքներ, դասագիրք գնելու անհրաժեշտություն ունեն, բայց նրանց տեղաշարժը սահմանափակված է ադրբեջանցի զինվորականների կողմից։
Գյուղի դպրոցի մանկավարժների գերակշիռ մասն, ինչպես նաև տնօրենն ապրում են Գորիս քաղաքում, նրանք ևս չեն կարողանում ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները սկսել։
Բնակավայրում բնակիչների խուճապային իրավիճակ չկա, ինչպես տեղեկացնում են շրջափակվածները, բայց որոշ մարդիկ անհանգստությունից ճամպրուկային տրամադրություն ունեն, մտածելով, որ կարող են հրահանգել տարհանվել գյուղից։ Մի քանի ընտանիքներ իրենց երեխաներին այլընտրանքային, խորդուբորդ ճանապարհով արդեն տեղափոխել են այլ բնակավայրեր։
Բնակիչները դժգոհում են, որ անորոշ վիճակ է, քանի որ տեղեկություն չունեն, թե ինչ է լինելու, իրենց ոչ մեկը չի այցելում, չի խոսում։ Տեղյակ չեն, թե բանակցություններն ինչ փուլում են, տպավորություն կա, որ իրենք անտեսված են։ Ակնկալում էին, որ որևէ պաշտոնյա այլընտրանքային ճանապարհով կարող էր գալ գյուղ, հանդիպել, խոսել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: