ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի բացակայության հիմքով ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։
2021 թ․ հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առ այն, որ Կազմակերպություն էր դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա․Հ․-ն։ Նրա խոսքերով՝ 2021 թ․ մայիսի 30-ին Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում նկատել է, թե ինչպես է քաղաքացիական համազգեստով ոստիկանը իր ընկերոջը՝ Ս․Հ․-ին, վերջինիս մեքենայով բերման ենթարկում Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին, որտեղ ականատես է եղել իր ընկերներին՝ Ս․Հ․-ին և Հ․Մ․-ին, ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության ենթարկելուն, այնուհետև, Ա․Հ․-ին ոտիկանության աշխատակիցները դուրս են հրավիրել բաժնից։ Նույն օրը բերման է ենթարկվել նաև Է․Մ․-ն․ ինչպես Ս․Հ․-ն և Հ․Մ․-ն, նույնպես գողություն կատարելու կասկածանքով։
Դատաբժշկական եզրակացությամբ նրանց մոտ հայտնաբերվել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Կարդացեք նաև
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա