«Առավոտի» տեղեկություններով՝ իրավապահ մարմինները գործ են հարուցել «Զվարթնոց» օդանավակայանում գործունեություն ծավալած բժիշկ համաճարակաբանների կողմից ենթադրաբար կատարած ապօրինի գործողությունների վերաբերյալ: 3 բժիշկներ, ըստ նախնական տեղեկությունների, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով 5000-ից 10000 ՀՀ դրամ կաշառք գումարի դիմաց ՀՀ ժամանած ուղևորների օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ, ենթադրաբար՝ կեղծ թեստավորում: