Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը իրավաբանական արձագանք չի կարող տալ Կապան-Գորիս ավտոճանապարհի փակած հատվածը հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական տարածք է

Օգոստոս 27,2021 16:48

Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողի այն հարցին, թե ադրբեջանական զինված ուժերի կողմից Կապան-Գորիս ավտոճանապարհի փակած հատվածները Հայաստանի տարա՞ծքն է, թե՞ ինչպես պնդում են ադրբեջանցիները՝ ադրբեջանական է, ի պատասխան ասաց, որ իրավաբանական արձագանք չի կարող տալ. «Հարցի հասցեատերը ԱԳՆ-ն ու ռազմական գերատեսչություններն են։ Բայց վարչապետը բազմիցս նշել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի անհրաժեշտության մասին։ Առանց սահմանազատման խնդիրների լուծման, իրավաբանական արձագանք ձեր հարցին տալ այսօր տեղին չի լինի եւ ես չեմ կարող արձագանքել»:

Այն դիտարկմանը՝ թե այդ տարածքներում ապրող բնակիչների իրավունքները, ազատ տեղաշարժը սահմանափակվել են, Կարեն Անդրեասյանն ասաց, որ Ադրբեջանի քաղաքականության պատճառով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են լինում, ինչի մասին բարձրաձայնել է կառավարությունը. «Ցավում եմ, որ գործընթացները չեն գալիս այն հանգրվանին, որ մեր հարեւան պետության հետ այնպիսի իրավական գործընթացներ տեղի ունենան, որ այլեւս հարեւան պետության պատճառով մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031