Այսօր կայացած ԱԺ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց իշխող ուժը ներկայացնող Մերի Գալստյանը: Նիստի օրակարգում միայն հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցն էր, նիստը տեւեց չորս րոպե:
Իսկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց իշխող ուժը ներկայացնող Բաբկեն Թունյանը՝ 4 կողմ, 2 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: Նախորդ գումարման խորհրդարանում Բաբկեն Թունյանը գլխավորում էր այս հանձնաժողովը:
Այժմ հանձնաժողովի նախագահն է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին: Նա խմբակցության պատգամավոր է, գտնվում է կալանքի տակ: Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը նման հնարավորություն չի սահմանում, եւ Վահե Հակոբյանը հանեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ