Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախի Հանրապետությանը

Օգոստոս 27,2021 16:15

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.4 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:

«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, և ավելանում են նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական և տնտեսական նշանակության ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն երրորդ որոշումն է:

Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը նախատեսված է սեպտեմբեր ամսվա համար աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ծառայությունների գծով ֆինանսավորման համար:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031