«Նիկո՛լ, հեռացիր», «Նիկո՛լ, հեռացիր»,- երբ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, Հանրապետության հրապարակում մի երիտասարդ, շան հետ զբոսնելով, այսպիսի վանկարկումներ էր անում: Այս լսելով՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ոստիկանները միանգամից վազեցին երիտասարդի ուղղությամբ եւ, նրա ձեռքերը ոլորելով, նստեցրին ոստիկանական մեքենա. բերման ենթարկեցին:
Լրագրողների հարցին՝ բերմա՞ն ենթարկեցիք քաղաքացուն, ծառայություն իրականացնող «կարմիր բերետավորներից» մեկը հեգնանքով պատասխանեց. «Վռազ էր, տեղ էր գնում»:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ բերման ենթարկեցիք քաղաքացուն, ոստիկանները այդպես էլ չպատասխանեցին՝ արհամարհելով լրագրողի հարցը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ