Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար բերման ենթարկեցին քաղաքացուն, առանց մի բառ խոսելու «ծալեցին» ու տարան

Օգոստոս 27,2021 13:19

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Րոպեներ առաջ տառացիորեն միայն «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար կարմիրբերետավորները բերման ենթարկեցին մի քաղաքացու՝ առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, առանց մի բառ խոսելու ծալեցին ու տարան:

Ֆիզգարադոկում արդեն երկու քաղաքացի հացադուլ են հայտարարել ընդդեմ պետական մարմինների խլության և ոստիկանական վայրագ գործողությունների:

Լրագրողներին պատերին են ծեփում իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու բերումով:

Քաղաքական խոսքին, որը ոչ մի բանով ավելի վուլգար չէ քան ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքն էր, պատասխանում են համազգեստավոր մարդկանց դահլիճ ներխուժմամբ:

Պատգամավորներին ծեծում են, իսկ կանխելու համար դահլիճ մտած անվտանգությունը նշան է ստանում, որ դեռ շուտ է ու շրջվում դուրս է գալիս դահլիճից՝ թույլ տալով, որ ծեծը ավարտվի:

Էս ա հայկական դեմոկրատիայի վերջին շաբաթը: Ես խնդրում ու կոչ եմ անում Հայաստանը մոնիթորինգ անող միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այս աղաղակող ավտորիտար դրսևորումները ներառել ժողովրդավարության մասին առաջիկա զեկույցներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031