Օգոստոսի 26-ին ԱՀ գլխավոր դատախազն այցելել է 25.08.2021թ. Մարտակերտ քաղաքում արձանագրված դեպքի գլխավոր հերոսներ` անչափահասներ Ս.Ս.-ի և Դ.Ս.-ի ընտանիքին:
Գ. Ներսիսյանը նախ շնորհակալություն է հայտնել մերօրյա հերոսներին՝ ցուցաբերած խիզախության և տարիքին անհամեմատ կազմակերպվածության ու սառնասրտության, իսկ ծնողներին` նման երեխաներ դաստիարակելու համար, որից հետո վերջիններիս հետ քննարկել է առարկայական մի շարք հարցեր:
Ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները հավաստիացրին, որ անհանգստությունն արդեն հետևում է, և նույն ոգով շարունակում են իրենց կյանքը:
Արցախի գլխավոր դատախազություն