Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հեղափոխությունից» առաջ նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել

Օգոստոս 27,2021 13:49

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ՝ շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։

Դե, իրենց մոտ ավանդույթ է դարձել իրենց հողատու քայլերի մեջ մեղադրել հայրենիքն ազատագրողներին։

Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ողբերգական է։

2018-ի հակապետական «հեղափոխությունից» առաջ, նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել։

Իսկ կապիտուլյանտ իշխանության պարագլուխը շարունակում է «խաղաղություն» գոռալով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը։

Հ.Գ.
ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։

Ընդդիմության հետ պատերազմում են, բայց ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031