Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

700 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ վիճակում, ակտիվ  շրջանառվում է դելտա շտամը. Անահիտ Ավանեսյան

Օգոստոս 27,2021 13:26

Այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված մոտ 700 քաղաքացի  գտնվում է ծանր եւ ծայրահեղ վիճակում: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ իրավիճակը համարելով մտահոգիչ: Նրա խոսքով՝ երեկ արձանագրվել է կորոնավիրուսի 522 դրական դեպք, իրականացվել է 6383 թեստավորում, գրանցվել է 11 մահ։

«Ունենք 14 բժշկական կենտրոն, որ սպասարկում են «քովիդ» պացիենտների, ծավալել ենք 1500 մահճակալ, որից 1143–ը զբաղված են: Մենք պատրաստ ենք ծավալել մինչեւ 2700 մահճակալ, սա մեծ լարվածություն է առաջացնում, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգում, քանի որ աշնան սեզոնը հիվանդությունների աճով է աչքի ընկնում», – ասաց նախարարը:

Նրա խոսքով, այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է դելտա շտամը, որը բարձր վարակելիության աստիճան ունի եւ հիվանդացության ավելի ծանր ընթացք. «Մենք ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որեւէ ուղեկցվող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, եւ մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»: Անահիտ Ավանեսյանի տվյալներով, երեկ իրականացրել են 7 հազար 114 պատվաստում, ընդհանուր առմամբ պատվաստվել  են 267 հազար 504 քաղաքացի:

Առողջապահության նախարարն ասաց, որ միայն «Սպուտնիկ V»–ի մատակարարման որոշակի հապաղումներ կան, բայց հույս հայտնեց, որ մյուս շաբաթ երկրորդ դեղաչափը կստանան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031