Այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը կառավարությունում հանդիպման են:
Նրանք երեկ ուշ երեկոյան հավաքվել էին կառավարության դիմաց եւ ամբողջ գիշեր մնացել են այնտեղ` աստիճաններին նստած: Խնդիրն այն է, որ անհետ կորածների հարազատները հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները. «Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակում է գտնվում, չեմ ուզում եթերում փակագծեր բացել: Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց»,-երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր անհետ կորածներից զինծառայողներից մեկի հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Ծնողների խոսքով՝ տարբեր տեղեկություններ են իմացել, որը մեծ խնդիր կարող է առաջացնել իրենց երեխաների հետ կապված. «Ծնողներ կան, որ մինչ օրս չգիտեն իրենց երեխաների գտնվելու վայրը, իրենց երեխաների կարգավիճակը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ