Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար». Փաշինյանը ճանապարհները փակելու Ադրբեջանի քայլի մասին

Օգոստոս 27,2021 12:48

«Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, եւ սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի (նկատենք, որ դա Որոտանն է-խմբ.) եւ Չայզամի (հայերեն՝ Նոր Առաջաձոր-խմբ.) հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»,-այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս գործողությունը հակասում է 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններին. «Ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն եւ ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, եւ մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, եւ մենք այդ ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձեւավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել։ Սակայն Էյվազլի եւ Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որեւէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ։ Պատրաստ ենք նաեւ համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Վարչապետի խոսքով՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման կառավարության ծրագրերը, մասնավորապես, Սյունիքի մարզում, մինչեւ տարեվերջ Տաթեւ-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի. «Նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից. «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ինչպես միշտ նա վերջինն է հասկանում, թե շուրջն ինչ է կատարվում: Այս պարագայում տեղին է մեջ բերել ԼՏՊի նախընտրական հարցազրույցից, բառացիորեն՝ նա (այսինքն կապիտուլյանտը) հասկանալու հետ խնդիր ունի… նրան ինչ-որ բան են ասում, իսկ ինքը չի հասկանում…
    ԼՏՊն այս միտքը կրկնեց առնվազն 2 անգամ նույն հաղորդման ընթացքում (Հ1 Պետրոսի մոտ):

    ՀԳ. պատկերացնու՞մ եք շտապ, անհետաձգելի որորոշում, որը նա կարող է հասկանալ ու ընկալել ասենք մի 10 օրից….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031