Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում փակված ճանապարհների կուտակված բեռնատարների երթեւեկը փորձում են կազմակերպել այլընտրանքային ճանապարհով

Օգոստոս 26,2021 21:01

«Իրիկունը ժամը 11.30-ի կողմերն էր, հասանք Չայզամիի կողմերը, ոստիկանները կանգնացրին, ասին պետք է մի քիչ սպասեք։ Մի երկու ժամից հետո, ասացին ավտոյի պատուհանները փակ պահեք ու արագ անցեք»,–պատմում է կապանցի Մարինե Կարապետյանը, որը երեկ՝ օգոստոսի 25-ին Երեւանից Կապան էր վերադառնում։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Չայզամի-Շուռնուխ-Որոտան հատվածը։

Հակառակորդի հետ բանակցությունները վերսկսվել են հինգշաբթի ժամը 16-ից եւ մինչեւ այս պահը շարունակվում են։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցում են ռուս սահմանապահները։ Հիմնական ճանապարհը փակելով, սակայն, Սյունիքը մասնավորապես, Կապանը չի կտրվել արտաքին աշխարհից։

Երթեւեկությունը անխափան գործում է Աղվանի-Տաթեւ այլընտրանքային ճանապարհով։ Այս ճանապարհն արագ տեմպերով հիմնանորոգվում է, բայց այս պահին դժվարանցանելի էր բեռնատար ավտոմեքենաների համար։ Բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Երեւան-Կապան միջպետական հիմնական ճանապարհի Կարմրաքարի եւ Գորիսի հատվածներում։ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը Aravot․am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ թվային ցուցանիշներով չի կարող ասել, թե քանի ավտոմեքենա է կուտակվել։

«Ոստիկանության ուղեկցությամբ փորձնական մեկ բեռնատար շարժվել է Տաթեւ–Աղվանի–Կապան ճանապարհով։ Եթե ստացվի, ապա կթույլատրվի մնացած բեռնատարների շարժը այլընտրանքային այդ ճանապարհով»,–ասաց պատգամավորը։

Ի դեպ, տեսանյութը մեզ է տրամադրել Դավիթ Դանիելյանը:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031