Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ սկսել է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ, առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ:
Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները հավաքներին միանալու են օգոստոսի 27-ին, 28-ին եւ 30-ին, վերջինները՝ արդեն Սկոպյեում:
Աշխարհի առաջնության խմբային փուլում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը մեր ընտրանին Սկոպյե կմեկնի չարտերային չվերթով, օգոստոսի 30-ին:
Հիշեցնենք, որ «» խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Գերմանիան, Իսլանդիան, Ռումինիան եւ Լիխտենշտեյնը: Մեր ընտրանին հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ