Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենք «ցրել են հայերի մասին բոլոր միֆերը» և որ «միանգամայն անհիմն է Հայաստանն անվանել անկախ երկիր»:
«Այսօր Հայաստանն արդեն բացահայտ խոստովանում է, որ չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, պաշտպանել իր սահմանները, ապրել իր հաշվին: Այդ պայմաններում անկախության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է Ալիևը Արցախյան պատերազմի զոհերի ընտանիքների հետ հանդիպմանը:
Ալիևի խոսքով՝ «օկուպացիոն քաղաքականության» հետևանքով «Հայաստանն անվանել անկախ երկիր՝ միանգամայն անհիմն է»: «Քանի որ անկախ պետությանը բնորոշիչների բացարձակ մեծամասնությունը հայկական պետությունը չունի,- ասել է Ալիևը: – Եթե ժամանակին նրանք հետևեին իմ խոսքերին և լքեին մեր հողերը, ապա այսպիսի ողբերգական վիճակում չէին հայտնվի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ