Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարել է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100․000․000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։
Թե՛ Արմեն Գևորգյանը, եւ թե՛ վերջինիս փաստաբանական թիմը բազմիցս հրապարակային հերքել է այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը։
Կարդացեք նաև
Անգամ, եթե տվյալ անձնավորությունը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարածված հաղորդագրությունը, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100․000․000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար՝ ակնհայտ է, որ այդ պատգամավորի կողմից փորձ է կատարվում մանիպուլացնել հանրային կարծիքն:
Բացի այդ, նշված անձն իր քաղաքական թիմին բնորոշ ձևով ուղղակի ստի ու կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է իրականացնում:
Ի վերջո, զարմանալի է, թե ինչպես գործարարը չի տիրապետում հասարակ հաշվարկային կուլտուրային։ Վստահեցնում ենք՝ նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ: