Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է.
«Ձերդ Գերազանցություն,
Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև պատմական կապերի առնչությամբ՝ կցանկանայի առավել խորացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, թվայնացումը, մշակույթը և այլն։
Կարդացեք նաև
Հաջորդ տարի կլրանա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ես հույս ունեմ, որ ապագայում երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա՝ Ձերդ գերազանցության հետ սերտ համագործակցության ներքո»:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ