Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փակել են նաեւ Քարահունջի այգիների ճանապարհը, որը հիմա ադրբեջանցիների հսկողության տակ է

Օգոստոս 26,2021 15:08

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը, եւ որ դրա հետևանքով ամբողջությամբ փակվում է Գորիսից դեպի Որոտան ու Շուռնուխ երթևեկը:

«Առավոտը» փորձեց ճշտել, թե ի՞նչ է կատարվում հիմա Քարահունջում:

«Ոչ թե փակել են Գորիսից Քարահունջ տանող ճանապարհը, այլ Քարահունջի վարչական տարածքում գտնվող այգիների ճանապարհը, որը սահմանազատման արդյունքում գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ»,–Aravot.am-ի հետ զրույցում նշեց Քարահունջ գյուղի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Ըստ նրա՝  այդ տարածքը գյուղի բնակելի տարածքից շատ հեռու է։

Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանցիները փակել են Երեւան–Գորիս միջպետական ճանապարհի Չայզամի անցնող հատվածը, իսկ այսօր արդեն Որոտանի հատվածը, ընթանում են բանակցություններ, առայժմ՝ ապարդյուն: Ըստ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, Կապանը կտրված չէ արտաքին աշխարհից, այլընտրանքային գրունտային ճանապարհները գործում են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ «Երկիր մեդիայի» էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031