Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերը աղավաղել չես կարող, դրանք չափից ավելի համառ են. Արտակ Զաքարյան

Օգոստոս 26,2021 14:40

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլն ԱԺ-ում նորից աղավաղում է Սերժ Սարգսյանի խոսքերը։ Այո՛, Ադրբեջանը երբեք չի համաձայնել Հայաստանի դիրքորոշման հետ, երբե՛ք։ Եվ դա է եղել բանակցությունները փակուղի տանելու հարցը։ Դա է ասել Սերժ Սարգսյանը՝ 2018թ. ապրիլի 17-ին։

Իսկ դու մինչ այսօր չես հասկացե՞լ, թե ինչի համար էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Դու, որ քո բանակցային ապաշնորհ և տգետ քաղաքականության արդյունքում 2018թ. աշնանից մտար թուրք-ադրբեջանական ծուղակի մեջ, գոնե ընթացքում չհասկացա՞ր, որ ապագա պատերազմն ես լեգիտիմացնում։

Քեզ, որ այդքան ասում էինք, ճչում էինք (2018-20թ.թ.), որ մեկը մյուսի հետևից սխալներ ես անում, չէի՞ր լսում, թե՞ չլսելու էիր տալիս։

Հիմա ԱԺ ամբիոնը գրկել ու հրահրած պատերազմի արդարացման փորձեր ես անում, որ ի՞նչ անես։ Սեփական մեղքն ու պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելով, կառավարություն չեն ղեկավարում։

Փաստերը աղավաղել չես կարող, դրանք չափից ավելի համառ են։

Հ.Գ. 1

Իսկ գուցե վերջին տարիներին Ադրբեջանը հենց քեզ նման մեկի՞ն էր սպասում, և դրա համա՞ր չէր շտապում բանակցություններով խնդիրը լուծելու։

Հ.Գ. 2

Իսկ 44 օրյա պատերազմի ընթացքը և կառավարումը ո՞վ ձախողեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031