Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Մարտակերտի բնակարաններից մեկում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը ժամկետային զինծառայող է և ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը:
«Հնարավոր է, որ մեր զինծառայողն անցել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքով»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արցախի դատախազությունից հայտնել էին, որ օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։
Պաատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ